Ուկրաինայի Գերագույն Ռադան փոփոխել է Լուգանսի մարզի վարչատարածքային կառուցվածքը եւ Նովոայդարսկի ու Սլավյանոսերբսկի, Պերեւալսկի եւ Պոպասնենսկի մարզերի սահմանները: Այս մասին գրում է «Forbes Ուկրաինա»-ն:
Լուգանսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Գենադի Մոսկալը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ սահմանների փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի ազատագրված տարածքներում մարդիկ կարողանան կենսաթոշակ, սոցվճարներ եւ աշխատավարձ ստանալ:
Նա ընդգծել է, որ դա արվում է, որպեսզի վարչական մարմինները, որոնք ժամանակավորապես գտնվում են զինյալների կողմից հսկվող տարածքներում, կարողանան կատարել իրենց գործառույթներն ու բնակչությանը վճարումներ կատարեն:
Ուկրաինական «ՈՒՆԻԱՆ»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման օգտին քվեարկել է 236 պատգամավոր:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան նախագահական որոշում է ընդունել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում 3 տարի ժամկետով ինքնակառավարման հատուկ կարգ մտցնելու, ինչպես նաեւ 2014 թվականի դեկտեմբերի 7-ին այդ շրջաններում արտահերթ տեղական ընտրություններ անցկացնելու մասին: Այս օրենքը դեռեւս չեն ստորագրել ո՛չ խորհրդարանի խոսնակը, ո՛չ էլ նախագահը:


























