Հնարավոր է՝ Ուկրաինան նպատակային պատժամիջոցներ կիրառի ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ, այլ ոչ թե ապրանքատեսակների, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ մեջբերելով տնտեսական զարգացման եւ առեւտրի փոխնախարար Ռոման Կաչուրի խոսքերը:
«Արտաքին տնտեսական գործունեության մասին օրենքի համաձայն՝ գերատեսչությունը կարող է պատժամիջոցներ կիրառել առանձին ընկերությունների նկատմամբ՝ այդպիսով ամբողջությամբ արգելելով նրանց տնտեսական գործունեությունը Ուկրաինայի տարածքում, կամ էլ անցնելով անհատական լիցենզավորման ռեժիմի: Հենց այդ նպատակով էլ մենք հրապարակել ենք տվյալ ցուցակը», - ասել է նա:
Կաչուրը նշել է, որ պատժամիջոցների կիրառումը պետք է բավական արդյունավետ եւ հստակ լինի, եւ չպետք է վնասի Ուկրաինայի ընկերություններին:
Աղբյուրը նշում է, որ Ուկրաինայի տնտեսական իշխանությունները ի պատասխան ուկրաինական որոշ ապրանքների նկատմամբ Ռուսաստանի ներմուծած հարկերի, ապրանքների սեփական ցուցակն է հրապարակել՝ ՌԴ-ից Ուկրաինա ներկրման ժամանակ ազատ առեւտրից հնարավոր առգրավման համար:



























