Վրաստանի իշխանությունները բազմիցս ճապոնական կառավարությանը խնդրել են, որ Ճապոնիայում իրենց երկիրը Ջորջիա անվանեն: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ներկայում Ճապոնիայի իշխանությունները դիտարկում են Վրաստանն անգլերեն Ջորջիա տարբերակի հիման վրա այդ երկրի անվանումը փոխելու հնարավորությունը:
Ճապոներենում այն արտաբերվում է որպես «Գուրուձիա», ինչը վերացված է ռուսերենից: Ճապոնական TV-Asahi հեռուստաալիքի փոխանցմամբ, չգիտես ինչու՝ Թբիլիսին չի խնդրում երկիրն անվանել վրացերեն «Սաքարթվելո» տարբերակով:



























