Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոին:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Սեբոյին  Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: