Ամերիկյան Հավայի նահանգի Հոնոլուլուում 8-ամյա տղան ընկել է 8 հատկանի շենքի աղբատար խողովակը: Այս մասին գրում է Star-Advertiser-ը:

Տղան պատահմամբ ընկել է խողովակատարը, երբ փորձել է աղբը նետել: Նա երկրորդ հարկի հատվածում ընկել է տոպրակների վրա: Արդյունքում երեխան վնասել է գլուխը, մի քանի կապտուկ եւ վնասվածք ստացել: 

Փոքրիկին օգնել է հարեւանը: Նա կոտրել է հրշեջ-վահանակը եւ աղբատարն իջեցրել հրշեջ փողրակը: Փրկարար ծառայությունը դեպի վայր է հասել արդեն բանից հետո, երբ երեխային դուրս են բերել աղբատարից: Փրկարարները նրան առաջին օգնություն են ցուցաբերել: