Ուկրաինայի արեւելքում ապրիլի կեսից մինչեւ հոկտեմբերի 6-ը շարունակվող կոնֆլիկտի ընթացքում 3660 մարդ է զոհվել, 8756-ը զոհվել են: Այդ մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հերթական զեկույցն Ուկրաինայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Զեկույցի համաձայն՝ կոնֆլիկտը շարունակում է հանգեցնել խաղաղ բնակիչների սպանությունների եւ հիմնական իրավունքների խախտման: «Հրադադրի սկզբից եւեթ՝ սեպտեմբերի 6-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը, նվազագույնը 331 զոհ է գրանցվել, սակայն նրանցից ոմանք, հնարավոր է, սպանվել են նախքան զինադադարը, իսկ տվյալներն այդ մասին ուշ են գրանցվել»,- նշվում է զեկույցում:

«Ռազմական գործողությունների սրացումը հանգեցրել է զոհերի թվի կտրուկ աճի: Սեպտեմբերի կեսերից մինչեւ սեպտեմբերի 16-ը նվազագույնը 3517 մարդ է զոհվել»,- նշվում է զեկույցում:

Հաղորդվում է նաեւ, որ զոհերը մեծամասմաբ քաղաքացիներ են եւ սպանվել են բնակելի շրջանների գնդակոծությունների ժամանակ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի վերջից մինչեւ սեպտեմբերի սկիզբն արեւելքում ռազմական գործողությունների սրացում է տեղի ունեցել: «Ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ զինված ուժերն օտարերկրացիների հաշվին ավելացել են՝ այդ թվում նաեւ ՌԴ քաղաքացիներով»,- նշվում է ՄԱԿ-ի զեկույցում: