ԱՄՆ-ն ուկրաինացի սահմանապահներին 45 միավոր ռազմական եւ ինժեներական տեխնիկա է փոխանցել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով սահմանապահ ծառայության մամուլի հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի` ներկայումս շարունակվում են զրահապատ պարեկային մեքենաների  եւ ինժեներական տեխնիկայի գնումները` եւս 12 միլիոն դոլարի չափով:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ համագործակցության շրջանակում Ուկրաինան կգնի հատուկ համազգեստներ եւ սահմանային վերահսկման միջոցներ` 1,4 միլիոն դոլարի չափով:

Մինչեւ 2014 թ. սահմանապահ գերատեսչությանը տրամադրվելու են 36 զրահապատ ամենագնաց, 70 շարժական ջերմատեսական սարքեր, 2,3 հազար զրահաբաճկոն եւ համազգեստ: Տվյալ գործարքի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն դոլար: