Ինդոնեզական Բալի կղզի ուղեւորվող նավը շրջվել է, որի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, այդ թվում 3 երեխա, հաղորդում է The Straits Times-ը:

Աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ, նավի վրա եղել է 49 մարդ: Ողբերգության ժամանակ նավի վրա հարսանեկան երեկո էր ընթանում: Այս պահին հաջողվել է փրկել 8 մարդու, 20-ը համարվում են անհետ կորած: