Մեծ Բրիտանիայի արեւելքում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վարժանքների ժամանակ կործանվել է ԱՄՆ օդուժին պատկանող F-15 կործանիչը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեղի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ օդաչուին գտել են, նա անվտանգ տարածքում է:

Daily Mail թերթի տվյալներով՝ ռազմական օդանավը կործանվել է տեղի ժամանակով 16.00-ի սահմաններում: Հաղորդվում է, որ նա ընկել է գյուղական տարածքում եւ որեւէ շենքի չի վնասել:

Ներկայումս դեպքի վայրում ոստիկանները շղթա են կազմել, որտեղ աշխատում են վթարային բրիգադները: