Կորեան կարող է նույնասեռ ամուսնություններն օրինականացրած առաջին ասիական երկիրը դառնալ, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Սեուլի քաղաքապետ Պակ Վոնսունին, որը այդ մասին հայտնել է The San Francisco Examiner-ի հետ զրույցում:

Վոնսունը, ըստ աղբյուրի Կորեայի Հանրապետության ապագա նախագահի հիմնական հավակնորդն է:

Լրագրողի  հարցին, թե արդյոք Թայվանը կդառնա նույնասեռ ամուսնությունները թույլատրած ասիական առաջին երկիրը, Պակ Վոնսունը պատասխանել է. «Հուսով եմ, որ առաջինը Կորեան կլինի: Կորեայում բազմաթիվ նույնասեռական զույգեր արդեն միասին են ապրում: Դա դեռ օրենքով ընդունված չէ, սակայն վստահ եմ, որ Կորեայի Սահմանադրությունը թույլ է տալիս վերացնել այդ արգելքը: Մեզ երաշխավորել են  երջանիկ լինելու իրավունքը:  Իհարկե, կարող են տարբեր մեկնաբանություններ լինել, թե ինչ է դա նշանակում», - քաղաքապետի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Պակ Վոնսունը Սեուլի քաղաքապետն է 2011թ.-ից եւ բազմիցս է բախվել սեռական փոքրամասնությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի հետ կապված կոնֆլիկտների: Այսպես, Սեուլի գեյ-շքերթը «Սերը հաղթում է ատելությանը» կարգախոսով խոչընդոտվել էր քրիստոնյա բազմաթիվ բողոքողների կողմից:  Թերթը նշում է, որ Կորեայի բնակչության մեկ երրորդը  ուղղափառ քրիստոնյաներ են, որոնք նույնասեռականությունը մեղք են համարում: