Հոկտեմբերի 14-ին Սալվադորի հարավ-արեւելքում 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:

Աղբյուրը նշում է, որ նոյն ուժգնությամբ երկու ցնցում է գրանցվել: Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվել է Չիրիլագուա քաղաքից  81 կմ հարավ, օջախն ընկած է եղել 21,9 կմ խորությունում, երկրորդի էպիկենտրոնը` Ինտիպուկա քաղաքից 64 կմ հարավ, օջախը` 70,5 կմ խորությունում:
Գործակալությունը նշում է, որ զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: