WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է հնդիկ սպառողների համար հագուստի արտադրության սեփական գիծը թողարկել, գրում է «Կոմերսանտը»:
«Հնդկաստանը WikiLeaks-ի մասին առավել տեղեկացված երկրներից է, եւ Ջուլիանը շատ է ոգեւորվել իրեն արված առաջարկից»,- ասել է WikiLeaks-ի ներկայացուցիչներից մեկը:
Ըստ նրա՝ WikiLeaks-ի բրենդը կարող է հավելյալ եկամուտ բերել կայքին, որը հիմնականում մասնավոր նվիրատվությունների շնորհիվ է գոյատեւում:
Աղբյուրը նշում է, որ հագուստին Ջուլիան Ասանժի պատկերը կլինի՝ հարավամերիկացի հեղափոխական Չե Գեւարային մարմնավորած: Կազմակերպությունն արդեն հագուստի վաճառքի պայմանագրեր է ստորագրել տարբեր երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի գործակալների հետ:




























