Հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով, մահացած վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Սաթենիկ Կարապետյանը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ս.Կարապետյանը մորը պատկանող «Ֆաբարմ» տիպի հրացանից կրծքավանդակին կրակելու միջոցով տանն ինքնասպանություն է գործել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հրացանն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: