Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին ոչինչ չի ասվում, հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ի պատասխան հարցին՝ կդրվի մաքսակետ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, Ճշմարիտյանն ընդգծել է, որ պետական պաշտոնյաները մեկ անգամ չեն պատասխանել. պայմանագրում նման դրույթ չկա: Ուստի անհասկանալի է՝ ինչի համար է հարցը կրկին բարձրացվում: «Բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք ստորագրել եւ ստորագրում է Հայաստանի Հանրապետությունը, վերաբերում են Հայաստանին եւ տարածվում բացառապես Հայաստանի վրա»,- հավելել է Ճշմարիտյանը:

Հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել էր հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում: