Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր։
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հորադիզ, Սարըջանլու, Կորգան, Յարմջա եւ Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը։
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։


























