«Առավոտ» օրաթերթը հունիսի 26-ի իր համարում «Ուղղում» վերնագրի  ներքո գրում է, թե Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ՀՀՇ վարչութան անդամ Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով ԼՂ հարցի կարգավորման ներկայիս հնարավորություններից, հայտարարել է, որ պատերազմը կարող է լինել լուծումներից մեկը։  «Իսկ «Առավոտը», օգտագործելով NEWS.am-ի տեղեկատվությունը, հայտնել էր, որ դիվանագետն իբր ասել է, թե առկա իրավիճակում միակ ելքը պատերազմն է»։  

Թյուրիմացություններից խուսափելու համար՝ բառացի ներկայացնում ենք հունիսի 24-ին «Իրավունք դե ֆակտո» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Ալեքսանդր Արզումանյանի խոսքի այդ հատվածը. «....Ես չունեմ լուծում։ Այսօր, այս վիճակում գոյություն չունի լուծում։ Այսօրվա լուծումը պատերազմն է, որը նույնպես լուծում է»։