Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքի պահեստում հրաձգության հետեւանքով սպանվել է մի տղամարդ եւ վիրավորվել մի կին, որի հետ հաղորդակցվելու համար հայերենի թարգմանիչ է պահանջվել, գրում է «Burbank Leader» թերթը:

Ոստիկանները ահազանգի հետքերով մեկնել են բեռնատարների եւ ավտոֆուրգոնների պահեստ, որտեղ կրակոցներ էին հնչել: Հանցանքի վայրում  հարեւանությամբ կայանած են եղել մեծ բեռնատար եւ ամենագնաց, սակայն առայժմ չի պարզվել, թե ով է այդ մեքենաների տերը: Ոստիկանությունը դեռ չի պարզել  միջադեպի հանգամանքները:  Բացի դրանից, առայժմ  կասկածյալներ չկան:

Քննիչները փորձում են պարզել նաեւ, թե ինչպես կապ կա զոհված տղամարդը եւ վիրավոր կնոջ միջեւ: Նրանք խնդրել են իրենց  հայերենի թարգմանիչ տրամադրել եւ բուժկենտրոն են ուղեւորվել՝ վիրավոր կնոջից ցուցմունք վերցնելու:  Քննությունը շարունակվում է: