NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, հրապարակախոս, մեկնաբան Իվան Ռյուֆոլի հոդվածը, որը հրապարակվել է «Le Figaro» թերթի բլոգում:
Թուրքիան սպառնալիք է դառնում Եվրոպայի համար: Նրանք, որոնք խոսում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի «չափավոր իսլամիզմի» մասին, ցուցադրում են իրենց հիմար միամտությունը: Իրականում ազատ աշխարհի եւ «Իսլամական պետության» միջեւ հակամարտությունում Թուրքիայի Հանրապետության նախագահը իրենց ավելի ու ավելի շատ է դրսեւորում որպես այդ հարձակողական տոտալիտարիզմի դաշնակից: Սիրիայում քրդերին թուլացնելու ձգտման անվան տակ Էրդողանը դիտավորյալ ուզում է այնպես անել, որ «Իսլամական պետության» նացիստ-իսլամիստները հաղթեն քրդերին Քոբանիի համար պայքարում:
Իսլամիզացված Թուրքիան այնքան քիչ է համամիտ ժողովրդավարական արժեքներին, որ արժանի չէ մնալ ՆԱՏՕ-ի կազմում, որին անդամակցել է 1952-ին: Թեեւ թուրք երիտասարդության մի մասը, հիմնականում Ստամբուլում, մոտ է Եվրոպային եւ նրա արժեքներին, այդ մահմեդական երկիրը, որը խզել է կապը քեմալական աշխարհիկ ժառանգության հետ, այլեւս չի կարող հավակնել ԵՄ անդամակցության:
Այդ կապակցությամբ, Թուրքիայի պաշտպաններին ավելի օգտակար կլիներ կարդալ իրենց հիմարությունները Եվրոպայի մասին, որը «տարբեր տեսակի մարդկանց հատման վայր է, խաչմերուկ»: Էրդողանի երկակի ելույթներն իրականում ավելի ու ավելի հասկանալի են դառնում, ինչպես նաեւ կոալիցիայի արաբական դաշնակիցների ելույթները:




























