Ավստրալիայում դատարանն առաջին անգամ վճիռ է կայացրել վիրտուալ երեխայի  հանդեպ սեռական բռնության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աղջիկը, որի հետ շփում է ունեցել Ավստրալիայի քաղաքացի Սքոթ Ռոբերթ Հենսենը, ստեղծվել էր, ինչպես նշում է աղբյուրը, «Մարդկանց երկիր» հոլանդական բարեգործական ընկերության ծրագրավորողները: Նրանք ծրագիր են ստեղծել, որն ավտոմատ ռեժիմում  շփվում էր ինտերնետ-չատերում «Սվիթի»  անվամբ՝ իբրեւ 10-ամյա ֆիլիպինուհի:

Չնայած նրան, որ աղջիկը վիրտուալ կերպար էր, իսկ ավստրալիացին զբաղվում էր համակարգչային ծրագրի այլասերմամբ, դատարանը կարճատեւ ազատազրկման է դատապարտել: Դատին սպասելիս Հենսենն արդեն ութ ամիս անցկացրել է կալանքի ներքո: Այժմ մեկ տարվա ընթացքում նա սեռական բնույթի հանցանք գործած անձնանց համար նախատեսված վերականգնողական բուժում կանցնի: