Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի Առիտի կոչվող հանդամասի ժայռերի տակ` ձորի մեջ, հայտնաբերվել է 35-ամյա Ստեփան Հովհաննիսյանի դին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, Ս. Հովհաննիսյանի դին հայտնաբերվել է հունիսի 26-ին, ժամը 13.45-ին Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 10-ին Ս. Հովհաննիսյանը, ձուկ որսալու նպատակով, տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: