Երեւանի Խանջյան-Թումանյան փողոցների հատման մասում կառուցվում է վերգետնյա անցում հետիոտների համար: Այն կառուցվում է բարերար Հրայր Հովնանյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, իսկ ձեռնարկի իրականացումը վստահվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:
NEWS.am-ը «Հայաստան» հիմնադրամից տեղեկանում է, որ հենասյուների հիմքերն արդեն փորված են, սկսվել են բետոնման աշխատանքները: 2,5 մետր լայնությամբ եւ 25 մետր երկարությամբ վերգետնյա անցումը կունենա լուսավորություն, ջրահեռացման համակարգ եւ սալիկապատ հատակ:


























