Եթե Հայաստանը չփոխի իր քաղաքական գիծը եւ չլինի նախաձեռնող, կունենանք կորուստներ։ Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարրաությանը։
«Նախաձեռնող լինելը միայն մեկ քայլ անելը չէ։ Նախաձեռնողը նա է, ով անընդհատ պարտադրում է հակառակորդին պատասխանել իր գործողություններին։ Ես զարմանում եմ, թե ո՞նց կարող է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որը չնայած իմ ընկերն է, հայտարարել, որ Ադրբեջանը չունի արտաքին քաղաքականություն, ունի ընդամենը քարոզչություն։ Դե լավ, էլի՛, ուրեմն մենք դրանով պետք է մեզ մխիթարենք ու նստե՞նք։ Մենք պարտավոր ենք Ադրբեջանի դեմ ունենալ համապատասխան ծրագրային գործողություններ, անգամ եթե դա քարոզչություն է»,-նշեց Սարգսյանը։ Բանախոսը նաեւ առաջարկեց ստեղծել հատուկ հանձնարարությունների գծով կամ արագ արձագանքման խումբ, որոնք միանգամից կարձագանքեն գործընթացներին եւ ճիշտ խորհուրրդներ կտան Հայստանի ղեկավարությանը՝ գործընթացներին համարժեք քայեր կատարելու հարցում։ «Մենք ժամանակակից մեթոդներով չենք աշխատում, չենք օգտագործում սփյուռքի հնարավորությունները նաեւ այս հարցում։ Մենք համակարգված գործողությունների կարիք ունենք»,-նկատեց Սարգսյանը։
Դեմկուսի ղեկավարն անդրադարձավ նաեւ այսպես կոչված «պետերբուրգյան առաջարկներին», որոնց մասին տեղեկությունը հայկական կողմը սկսեց շրջանառել վերջերս Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպումից հետո։ Արամ Սարգսյանը նկատեց, որ համանախագահող երկրների հայտարությունը փաստեց, որ իրականում նման առաջարկներ գոյություն չունեն՝ անհարմար դրության մեջ դնելով հայկական կողմին։


























