Թուրքիայի Սամսուն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մարմնավաճառությամբ զբաղվող 6 կանանց, որոնցից երկուսի մոտ եղել է Թուրքիայի քաղաքացու կեղծ նույնականացման քարտեր:

Թուրքական Samsunkenthaber կայքի փոխանցմամբ՝ Սամսունի ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներից ստացված ահազանգների հիման վրա գործողություն են իրականացրել քաղաքի ռեստորաններից մեկում, որի ժամանակ ձերբակալվել են մարմնավաճառության մեջ մեղադրվող 6 կին, որոնցից 5-ը Թուրքիայի քաղաքացի չեն հանդիսացել:

Ոստիկանության գործողությունների ժամանակ կանայք փորձել են ռեստորանից փախչել ծառայողական մուտքով, սակայն ոստիկանները հետապնդել եւ ձերբակալել են կանանց:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ կանանցից 2-ը, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է, Թուրքիայում են գտնվում կեղծ նույնականացման քարտերով:

Հայտնի է դարձել, որ այդ երկու կանանց պատրաստվում են արտաքսել երկրից, իսկ կեղծ նույնականացման քարտերի հարցով հետաքննություն է սկսվել: