Տարածքային կառավարման նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն արձակուրդն անց է կացնում Եվրոպայում եւ վերադարձից հետո կանցնի նոր աշխատանքի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ քննարկվում էր Արմեն Գեւորգյանի աշխատանքի անցնելու բազմաթիվ տարբերակներ: Սկզբանապես շրջանառվում էր, թե նախկին փոխվարչապետը աշխատանքի է անցնելու արտերկրում, բայց խոսքը ոչ թե դիվանագիտական աշխատանքի մասին է, այլ բիզնեսի:
NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, Արմեն Գեւորգյանը կմնա Հայաստանում եւ կստանձնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի բիզնեսների կառավարումը:
Նշենք, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Ամերիկա Քորփորսիոն»-ը հանդիսանում է հայկական «Զվարթնոց» օդանավակայանի, «Հայփոստի» կառավարիչը, ինչպես նաեւ ակտիվ գործունեություն է ծավալում գյուղատնտեսության եւ բանկային ոլորտում:




























