Մոսկվա-Հավանա չվերթի A-330 ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Իսլանդիայում: Անձնակազմի հրամանատարը նման որոշում է կայացրել ինքնաթիռում երկու կատաղած ուղեւորների պատճառով:
Երկու հարբած ռուսներ թռչում էին էկոնոմ-կարգով: Նրանք ոչ միայն ծխել եւ հայհոյել են, այլեւ վիրավորել անձնակազմի անդամներին: Կռվարարներին արված բոլոր դիտողություններն արհամարհվել են, հաղորդում է Pravda.ru-ն:
Օդանավը վայրէջք է կատարել իսալնդական Կեֆլավիկ օդանավակայանում, որտեղ անսթափ ուղեւորներին արդեն սպասում էին ոստիկանները: Նրանց տեղափոխել են ոստիկանատուն եւ ներառել «Աէրոֆլոտ» ընկերության «անհանգիստ ուղեւորների ցուցակի» մեջ:



























