ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ստորագրել է հրամանագիր Մարտակերտի շրջանում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերի համար Երեւանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Ջեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ  բժշկական փորձագիտության հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: