Ճապոնական տիեզերական «Հինոդե» սարքը արեւի օղակաձեւ խավարում է լուսանկարել՝ հազվադեպ երեւույթը՝ «կրակի օղակը», արձանագրելով հենց այն պահին, երբ Լուսինն անցնում է Արեգակի առջեւով, բայց ամբողջությամբ չի ծածկում աստղային սկավառակը, հայտնում է Հարվարդ-Սմիթսոնի աստղաֆիզիկայի կենտրոնը:
Օղակաձեւ խավարման ժամանակ Լուսինը անցնում է Արեգակի սկավառակի վրայով, բայց տրամագծով զիջում է վերջինիս եւ չի կարողանում ամբողջությամբ ծածկել, ինչի հետեւանքով «կրակի օղակ» է առաջանում սկավառակի շուրջը: Արեգակնային խավարումների շուրջ երկու երրորդը օղակաձեւ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնական տիեզերական «Հինոդե» սարքը (թարգմանաբար՝ «Արեւածագ») ուղարկվել է 2006թ. սեպտեմբերի 23 –ին եւ 1991թ. ուղարկված Solar-A (Yohkoh) արբանյակի առաքելության շարունակողն է հանդիսանում:




























