Հայաստանում 2010 թ. հունիսի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

2009 թ. նույն ժամանակամիջոցում արձանագրված սպանության 7 դեպքից բացահայտվել է 5-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 1 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 2 դեպքը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ավազակային հարձակման 12 դեպք, բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:

Արձանագրվել է կողոպուտի 30 դեպք, բացահայտվել է 17-ը: Կողոպուտի 21 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: