Մալայզիացի դիվանագետը, որն ուրբաթ արտահանձնվել էր Նոր Զելանդիային, դատարանում մեղադրվել է բռնաբարության փորձի մեջ: Մուհամեդ Ռիզալման բեն Իսմայիլը Վելինգտոնում կալանավորվել էր հինգ ամիս առաջ: Նրան ոտնձգությունների եւ երիտասարդ կնոջը բռնաբարելու փորձի մեջ էին մեղադրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դրանից քիչ ժամանակ անց կասկածյալը, ենթադրաբար դիվանագիտական անձեռնմխելության շնորհիվ, լքել էր Նոր Զելանդիան: Այս դեպքը վրդովմունք էր հարուցել Նոր Զելանդիայում եւ անհարմար դրության մեջ գցել երկու երկրների դիվանագիտական գերատեսչություններին:
Երկու կողմերն էլ տարբեր կերպ էին բացատրել, թե ինչու է դիվանագետին թույլատրվել լքել Վելինգտոնը: Արդյունքում Մալայզիայի իշխանությունը համաձայնել էր դիվանագետին հետ ուղարկել՝ երաշխիք ստանալով, որ նրա համար կապահովեն արդար դատաստան եւ արժանապատիվ վերաբերմունք ցույց կտան:




























