Տիկնիկային թատրոնում «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ ինքնազգացողությունը վատացած դերասան Նարեկ Դուրյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մալաթիա» բժշկական կենտրոնից:

Սիրված դերասանի մոտ ճնշման տատանումներ են հայտնաբերվել: Նա անալիզներ է հանձնել, հետազոտություններ են արել, բարեբախտաբար, Էլեկտրասրտագրությունը որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերել: Թե ինչ բուժում կարվի եւ թե ինչն էր Նարեկ Դուրյանի ինքնազգացողության վատացման պատճառը, առայժմ չեն կարող չասել, մինչեւ հետազոտությունները չավարտվի:

Նշենք, որ Նարեկ Դուրյանը ավելի վաղ եւս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Այս անգամ հենց ներկայացման ժամանակ նա ասել է, թե »սիրտս ցավում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի եւ սիրված դերասան Նարեկ Դուրյանը ներկայացման ժամանակ վատացել է:  Դերասանը վատացել է հենց բեմի վրա՝ «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ: Քիչ առաջ ժամանել է «Շտապօգնությունը» եւ այժմ նրան տեղափոխում են հիվանդանոց: