Ավստրալական համալսարանի գիտնականները լազեր են ստեղծել, որն ունակ է առարկաները տեղաշարժել ցանկացած ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Direct Press-ը:

Լուսային ճառագայթի օգնությամբ գիտնականները կարողացել են ոչ մեծ ապակե առարկան 20 սմ տեղաշարժել: Առարկայի չափսը չի գերազանցել կես միլիմետրը, սակայն սա մեծ առաջընթաց է, քանի որ դեռեւս ոչ ոքի չէր հաջողվել ճառագայթի օգնությամբ նման զգալի տարածությամբ առարկա տեղաշարժել:

Նոր տեխնոլոգիայի առանցքային օղակն այսպես կոչված «դատարկ լազերային ճառագայթն» է: Լայնակի հատույթում այն մութ կենտրոն, բայց վառ եզրեր է ունենում:

Ներկայում ավստրալացի ֆիզիկոսները շարունակում են իրենց հետազոտությունը: Նրանք հավատում են, որ իրենց տեխնոլոգիան բավարար պոտենցյալ ունի, որպեսզի հետագայում ավելի մեծ առարկաներ կարողանա շատ ավելի զգալի տարածությամբ տեղաշարժել: