Բրազիլիայում տղամարդը գնդակահարել է ընտրողի, ով քվեարկում էր երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ընտրատեղամասերից մեկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Ինչպես նշում է աղբյուրը՝ տղամարդը կրակել է Ռոբսոն Դիեգո դե Մոուրա Սուարեշին, ով սպասում էր քվեարկելու իր հերթին, ինչից հետո փախուստի է դիմել:

«Մենք հաստատել ենք, որ ընտրատեղամասում, որը բացվել էր դպրոցներից մեկում, գտնվել են կազմակերպված հանցախմբերի մի քանի մասնակիցներ»,- աղբյուրը ներկայացնում է ոստիկանության  ներկայացուցչի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում հոկտեմբերի 26-ին ընթանում է նախագահական ընտրությունների երկորդ փուլը: