Հիվանդանոցից հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Հունաստանի քաղաքացի, 33-ամյա Վահե Ա.-ն եւ հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում Վահե Ա.-ն վիճաբանել է աներոջ՝ 58-ամյա Արտավազդ Չ.-ի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան: Այդ ընթացքում էլ կնոջ հայրը դանակով հարվածել է Վահե Ա.-ին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արտավազդ Չ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Նյութերով զբաղվում է Թումանյանի քննչական բաժինը: