ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե եթե իշխանությունն արհամարհի իրենց պայքարը, իրենք հարյուր հազարներով կպարտադրեն իշխանափոխություն:

Այս առթիվ լրագրողների հարցին ի պատասխան Շարմազանովը պատասխանել է հին հունական փոքր պատմությամբ: «Ձեր ասած «եթե»-ով հարցին այսպես կպատասխանեմ, Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը նամակ է գրում սպարտացիներին. «Հանձնվեք, եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ»: Սպարտացիները պատասխան նամակ են գրում. «Եթե»: