Մոսկվացի ռադիոհաղորդավար Ահմադ Բոզիեւի դեմ վարչական գործ է հարուցվել «Հանրային վայրերում ալկոհոլային հարբածության վիճակում հայտնվելու համար» հոդվածով: Երբ իրավապահները դիտողություն էին արել անվայել վարքի համար, Բոզիեւը սկսել էր անպատվել վերջիններիս:

Ըստ աղբյուրի` Բոզիեւը Մոսկվայի կենտրոնում մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին եւ փորձել զրույցի բռնվել նրանց հետ: Երբ ոստիկանները նկատողություն դիտողություն են արել անվայել վարքի համար, Բոզիեւը սկսել է անպատվել վերջիններիս:

 «Ռուսսկոե ռադիոյի» հաղորդավարին բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Ընդ որում, ճանապարհին Բոզիեւը դուրս է նետվել մեքենայից եւ փորձել փախչել, սակայն նրան բռնել են:  Ոստիկանության բաժանմունքում  բացատրագիր գրելուց հետո Ահմեդ Բոզիեւին բաց են թողել: