Թուրքիայում Հունգարիայի հյուպատոսարանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «դեղին փոշի» պարունակող ծրար է ստացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի քաղաքապետարանին:
Աղբյուրի փոխանցմամբ, անցած շաբաթ նման ծրարներ են ստացել արեւմտյան երկրների եւս 5 դեսպանատներ. ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բելգիայի:
Աղբյուրը նշում է, որ անհայտ նյութը սիբիրյան խոցի հարուցիչ է: Ծրարները ուղարկողները դեռեւս չեն բացահայտվել, թուրքական ոստիկանությունը շարունակում է օպերատիվ գործողությունները:




























