Փարիզում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

Նշենք, որ մինչ այդ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրեի եւ Ջեյմս Ուորլիքի հետ: