Ղարաբաղյան հարցի շուրջ բարձր մակարդակով հանդիպումներից հետո ոչ միշտ է պետք սպասել որոշակի հայտարարությունների: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա նշեց, որ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից հետո կողմերը նշել են. այդ մթնոլորտում բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է վստահություն: «Մենք կարծում ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - հավելեց Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հերթական հանդիպումը փաստեց փոխվստահության վերականգնման անհրաժեշտությունը: «Դեռ երկար պետք է պահպանել հրադադարի ռեժիմը ի վերջո հակամարտության կարգավորմանը հասնելու համար», - եզրափակեց Սուքիաս Ավետիսյանը:




























