Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին: