ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մտադիր չէ Հանրապետական կուսակցության անդամ դառնալ: Այս մասին խորհրդարանում հոկտեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է ՀՀ արտակագ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«Ես ինձ անկուսակցական ավելի լավ եմ զգում: Այսպես ճիշտ է. թող ամեն մեկը զբաղվի իր գործով եւ լավ զբաղվի», - ասել է նախարարը:
Ի պատասխան հարցին, թե կհրաժարվի արդյոք կուսակցություն մտնել ցանկացած հանգամանքներում, Երիցյանը կատակել է. «Դե, եթե միայն ասեն, պետք է մտնել եւ վերջ, այդ դեպքում, հնարավոր է, կմտածեմ»: «Կատակ է, իհարկե: Եթե լուրջ, ապա ոչ մի կուսակցություն էլ դեռ մտադիր չեմ մտնել», - հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնը ստանալուց անմիջապես առաջ «Օրինաց երկիր» կուսակցություն մտած Երիցյանը լքել էր կուսակցության շարքերը` իշխող կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո:



























