Վրաստանի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 28-ին կալանավորել է երկրի ՊՆ հինգ աշխատակցի, որոնք մեղադրվում են պետական միջոցներ յուրացնելու մեջ, հայտնում է «Կովկասի բանբերը»:

Աղբյուրը նշում է, որ բացահայտվել է ՊՆ պաշտոնյաների կողմից պետբյուջեից 4,102 մլն լարի (շուրջ 2,5 մլն դոլար) յուրացնելու փաստը:

«Քննությունն իրականացվում է քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով  (յուրացում կամ ծախսում), որը պատժվում է 7-11 տարի ազատազրկմամբ», - դատախազության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում աղբյուրը: