Եվրամիությունը Հայաստանի հետ քննարկել է միայն Ասոցացման մասին համաձայնությունը. ԵՄ-ն «Բ պլան» չի ունեցել: Այդ ամսին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Գլոբալիզացիայի եւ տարածքային համագործակցության վերլուծական կենտրոնի եւ Հայաստանի Բաց հասարակություն հիմնադրամի մասնաճյուղի կողմից կազմակերպված «Եվրամիության եւ Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի» դիտարկման արդյունքների շնորհանդեսին հայտարարեց Երեւանում ԵՄ-ի պատմիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստիեան:
Նրա խոսքով՝ իհարկե, Եվրահանձնաժողովում եւ Եվրամիության խորհրդում նոր թիմի ձեւավորումը կհանգեցնի որոշ փոփոխությունների, սակայն Հայաստան-ԵՄ երկխոսության մակարդակը անփոփոխ է մնացել: «Դուք պետք է նաեւ հասկանաք, որ մեր առջեւ դրված առաջադրանքները կատարելու համար ժամանակ է հարկավոր», - ընդգծել է Տրայան Հրիստեան:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց Ասոցացման մասին համաձայնագիրը:




























