Ռուսաստանցի գիտնականները պարզել են, որ վերջին օրերին Արեգակի մակերեւույթին դիտված հզոր բռնկումները խիստ արտասովոր բնույթի էին: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի հաղորդագրությունը:
Աղբյուրը հստակեցնում է, որ բռնկումներն առայժմ շուրջերկրյա տարածությունում ոչ պրոտոնների հոսք են առաջացրել, ոչ էլ պսակային զանգվածների արտանետումներ կամ մագնիսական փոթորիկներ:
Արեգակի տեսանելի սկավառակի վրա ռուսաստանցի գիտնականները հաշվել են բծերի 6-7 խումբ: Ինստիտուտի ներկայացուցիչները բախվել են բացառիկ իրադարձության. Արեգակի վրա նրանք նկատել են բծերի հսակայական խումբ` մագինիսական բարդ դաշտերով, որոնք պրոտոններին թույլ չեն տալիս դուրս թափանցել: «Մեր աստղի վրա բռնկումները մի փոքր գերազանցում են միջին նշանակությունը, սակայն մենք չենք տեսնում ոչ պրոտոնների հոսք, ոչ էլ Երկրի կողմ պսակային զանգվածի արտանետումներ», - մասնագետի խոսքերն է մեջբերում թերթը:




























