Լոնդոնի ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, որը երկհարկանի կարմիր ավտոբուս է առեւանգել, հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը վարող տղամարդուն արձանագրել է տեսահսկողական համակարգը: Նշվում է, որ հանցագործն ավտոբուսով 7 մղոն է անցել:
Աղբյուրը, վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը, հայտնում է, որ իրավախախտը ընթացել է հարավային Լոնդոնի փողոցներով, նախքան ավտոբուսը Շիրլիում թողնելը: Հասցված վնասը կազմում է 500 ֆունտ ստեռլինգ (805 դոլար), ավտոբուսի մի կողմը քերծված է:
Անգլիայում սա 2014 թ. ընթացքում երկհարկանի ավտոբուսի առեւանգման առաջին դեպքը չէ: Հուլիսին եւս մի տղամարդ առեւանգել էր երկհարկանի ավտոբուս Վեյքֆիլդում եւ շրջել քաղաքում, քանի դեռ ոստիկանությունը չէր ծակել ավտոբուսի անիվները:




























