Էստոնացի անչափահասը, ով հոկտեմբերի 27-ին կրակել էր գերմաներենի ուսուցչին, բանտարկվել է միչեւ 10 տարի: Այդ մասին հայտնում է «Վեստին»:
«Քանի որ գործով մեղադրվում է անչափահասը, եթե նրա մեղքը ապացուցվի, 6-ից մինչեւ 10 տարվա բանտարկություն կսպառնա», - աղբյուրը մեջբերում է քննության ներկայացուցիչի հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ Վիլյանդի էստոնական քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Դասի ժամանակ դպրոցականը հանել է ատրճանակը եւ կրակել գերմաներենի ուսուցչուհու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Աղբյուրի փոխանցմամբ, հրաձիգից բացի, դասարանում եւս 5 աշակերտ է գտնվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անչափահասը նախկինում եւս ընկել է իրավապահ մարմինների տեսադաշտի կենտրոնում: Մի քանի ամիս առաջ ոստիկանները նրա սպորտային պայուսակում ինքնաշեն դանակ են հայտնաբերել: Իսկ ապրիլին տղան սոցկայքում հետեւյալ գրառումն է արել. «Don't judge me cause I'm quiet. No one plans a murder out loud» (Մի դատեք ինձ նրա համար, որ ես հանգիստ եմ: Ոչ եք չի բղավում, երբ սպանություն է ծրագրում):




























