«Office 16»-ի հաջորդ տարբերակը կթողարկվի 2015թ.-ի երկրորդ կեսին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելոբ «Office»-ի եւ «Office 365»-ի մարքեթինգի հարցերով «Microsoft»-ի գլխավոր մենեջեր Ջուլի Վայթին:
Վայթը հաղորդել է, որ, չնայած «Office 365»-ի տարբերակի առկայությանը, կառաջարկեն նաեւ սեղանի տարբերակ: Պարբերականը ենթադրում է, որ «Office 16»-ը ներառելու է «Office 365»-ի բոլոր նորարարությունները, որոնք այդ ժամանակ ի հայտ կգան:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մոտակա ժամանակներում կթողարկվի տարբերակ «Android»-ի համար, այժմ «Office»-ը հասանելի է համակարգիչների եւ «ОС Windows»-ով կառավարվող սմարթֆոնների համար, ինչպես նաեւ կան տարբերակներ «OS X»-ի եւ «iOS»-ի համար: 2015թ.-ին սպասվում է «Apple» համակարգիչների համար գրասենյակային փաթեթի նոր տարբերակ:




























