ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հունիսի 30-ին` ժամը 12-ին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ անցկացնելու են բողոքի ակցիա:
Ինչպես նշվում է կուսակցության հայտարարության մեջ, այն ուղղված է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության եւ Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ»:
Բողոքի ակցիան սկսվելու է քայլերթով` Հայրենական մեծ պատերազմի վետերանների եւ Արցախյան ազատամարտի հերոսների թանգարանի մոտից (Հաղթանակի զբոսայգի)` ի հիշատակ ադրբեջանական դիվերսիային զոհ գնացած հայ զինվորների:



























