Մեծ Բրիտանիայում ապագայի ինքնաթիռ են հայտանգործել: Հնարավոր կլինի դրանով ֆիլմեր դիտել, լուրեր կարդալ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»
Արտադրողներն ինքնաթիռն անվանել են «կույր», քանի որ ապակիների փոխարեն այն սենսորային էկրան ունի: Ընդ որում դրանք ոչ միայն նստարանների կողքին են, այլ գլխավերեւում՝ տանիքի փոխարեն:
Աղբյուրի համաձայն՝ ուղեւորները կկարողանան հիանալ ոչ միայն երկնքով, այլ նաեւ կապ հաստատել ուղեկցորդուհիների հետ, լուրեր ու ֆիլմեր դիտել:
Բրիտանացիներն իրենց առջեւ խնդիր են դրել նվազեցնել ինքնաթիռի քաշը: Պարզվում է, որ ինքնատիպ տեսքը թույլ կտա նվազեցնել քաշը, նշանակում է, որ կնվազի վառելիքի ծախսը, ինչը կարող է անդրադառնալ տոմսի արժեքի վրա:




























