Նիդերլանդներում առաջատար առեւտրի ցանցերից մեկը վաճառքի է դուրս բերել ուտեստներ, որոնք պատրաստված են միջատներից, հաղորդում է «MK-London»-ը:

Մասնագետները համարում են, որ բզեզներով, մորեխներով ու մրջյուններով ուտեստները օգտակար են մարդու օրգանիզմի համար, քանի որ միջատների մսում հազվագյուտ բաղադրությամբ նյութեր են պարունակվում:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ որոշ խանութներում հնարավոր է բզեզներով բուրգերներ ձեռք բերել: Առեւտրի ցանցերի սեփականատերերը փորձնական եղանակով վաճառում են ապրանքները, որպեսզի որոշեն հոլանդացի գնորդի պահանջարկը նման ոչ ավանդական ուտեստների վերաբերյալ:

Այժմ Ասիայի, Աֆրիկայի եւ Կենտրոնական Ամերիկայի երկրներում լայն տարածում է գտնում սննդում միջատների օգտագործումը, սակայն Եվրոպայում նման ապրանքները դեռ առանձնապես պահանջարկ չունեն: