Խաղահրապարակից թռչող հոկեյի տափօղակը 8-ամյա տղայի մահվան պատճառ է դարձել, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հոկեյի առաջնության երկրորդ դիվիզիոնի թիմերի խաղի ժամանակ: Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է Դյունքերքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, ապա փոխադրվել է Լիլ, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը:

«Ցավալի է ասել, բայց մենք ստիպված ենք հաղորդել, որ փոքրիկ Ուգոն մահացել է կիրակի առավոտյան: Հանգչիր խախաղությամբ, փոքրիկ հրեշտակ»,-ասված է Դյունքերքի հիվանդանոցի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել: Այս միջադեպից հետո հոկեյի խաղը դադարեցվել է եւ հետաձգվել: